|
Գրել է Ղեկավար
|
|
Երեքշաբթի, 03 Նոյեմբեր 2009 12:56 |
Թողարկվել է ազատ տարածվող անտիվիրուսային ClamAV ծրագրի 0.95.3 նոր տարբերակը, որում կատարվել են 139 ուղղումներ։ Նոր տարբերակում կարելի է նշել հետևյալ օգտակար բարելավումները․ - Բարելավված է աշխատանքը Windows ՕՀ-ոի հետ։ Կանգնեցված է OS/2 ՕՀ-ի սպասարկումը։
- Ավելացված է նոր կատարվող ֆայլերի ապահովումը՝ 64 բիթանոց ELF, Mach-O, UB (Universal Binaries) և IS (IS-cab և IS-msi):
- Ավելացված է cpio և 7z արխիվների ապահովումը։
- cvd ֆայլերը բեռնվում են միանգամից՝ առանց ժամանակավոր ֆայլում պահպանվելու։
- Բարելավվել է PDF ֆայլերի ստուգման կոդը։
- 30%-30% բարելավված է PE ֆորմատի մեծ ֆայլերի ստուգման արագությունը։
|