Սկիզբ Նորություններ Ծրագրեր AbiWord տեքստային պրոցեսորի նոր 2.8.0 կայուն տարբերակ

Նորությունների կարգերը

Հոդվածների կարգերը

AbiWord տեքստային պրոցեսորի նոր 2.8.0 կայուն տարբերակ PDF Տպել Էլ.փոստ
Գրել է Ղեկավար   
Երեքշաբթի, 27 Հոկտեմբեր 2009 00:00

6 ամիս տևած աշխատանքներից հետո թողարկվել է տեքստային պրոցեսոր AbiWord-ի 2.8.0 նոր կայուն տարբերակը։
Հիմնական նորություններն են․
  • Տեքստում հնարավորություն կա կոմենտարներ ավելացնել։
  • Չակերտների տեղադրման ավելի խելացի ռեժիմ։
  • Ամբողջովին ապահովվում է SVG ֆորմատը։
  • Փաթեթի մեջ մտնում է հզոր մի հնարավորություն, որը թույլ է տալիս մեկ փաստաթղթի վրա աշխատել մի քանի անձանց։ Այս հնարավորությունը իրականացված է GNOME Telepathy տեխնոլոգիայի և անվճար AbiCollab.net web-սպասարկիչի օգնությամբ։
  • Փաստաթղթի բազմաէջ խմբագրության ռեժիմ, որը հնարավորություն է տալիս լայնաֆորմատ էկրանների վրա միաժամանակ դիտել և խմբագրել փաստաթղթի տարբեր էջեր։
  • Ավելացված է տպագրության նոր ենթահամակարգ, որը հիմնված է ոչ թե Gnome-Print տեխնոլոգիայի վրա, այլ GTK Print-ի։
Comments (0)
Only registered users can write comments!
 
Facebook Group: 17125170451 Linked In Group: 1487507 Twitter: hratlinux External Link: feeds.feedburner.com/debian/news

Վիդեոների կարգերը

Լինուքսը Հայաստանում © 2009