Սկիզբ Նորություններ Ծրագրեր Firefox դիտարկիչի 3.0.9 տարբերակը

Նորությունների կարգերը

Հոդվածների կարգերը

Firefox դիտարկիչի 3.0.9 տարբերակը PDF Տպել Էլ.փոստ
Գրել է Ղեկավար   
Չորեքշաբթի, 22 Ապրիլ 2009 00:00

 
Հայտարարվել է Firefox դիտարկիչի 3.0.9 տարբերակի թողարկման մասին։ Նոր տարբերակում վերացվել են 9 խնդիրներ, որոնցից երկուսը իրենցից ներկայացնում էին բարձր աստիճանի և մեկը կրիտիկական աստիճանի վտանգներ։

Բացի ապահովության հետ կապված խնդիրներից լուծվել են նաև հարցեր, որոնք կապված էին կայունության հետ։ Օրինակ՝ ՏՇ-ի (տվյալների շտեմարան) ֆայլի վնասման պատճատով cookie-ի կորուստ, AOL և AIM Ինտերնետային էլ. փոստի կայքերի նամակների կցումների արտապատկերման խնդիրը։

Ուղղվել են հետևյալ խնդիրները՝
  • MFSA 2009-14 - JavaScript կոդի աշխատացման հնարավորություն՝ ծրագրի աշխատացման ընթացքում։ Այս խնդիրը կա նաև Thunderbird 2.0.0.21 և SeaMonkey 1.1.15 ծրագրերում, որոնց համար դեռ թարմացումներ չկան։
  • MFSA 2009-17 - Adobe Flash-ի ֆայլի "view-source:" ռեժիմում բացելիս ծրագրի ավելացումը այն աշխատեցնում է ձեր համակարգչի կոնտեքստում։ Այս բացթողումը կարող են օգտագործվել CSRF-հարձակում (Cross Site Request Forgery) կատարելու համար։
  • MFSA 2009-19 - XMLHttpRequest-ի և XPCNativeWrapper.toString-ի այլ հոսթին հարցում ուղարկելու սահմանափակումը շրջանցելու հնարավորություն։
Նշեմ, որ այս բացթողումները կան նաև Firefox 2.0.x տարբերակներում, որոնց համար այլևս թարմացումներ չեն թողարկվում։
 
Comments (0)
Only registered users can write comments!
 
Facebook Group: 17125170451 Linked In Group: 1487507 Twitter: hratlinux External Link: feeds.feedburner.com/debian/news

Վիդեոների կարգերը

Լինուքսը Հայաստանում © 2009