|
Գրել է Ղեկավար
|
|
Շաբաթ, 04 Ապրիլ 2009 01:25 |
Դուրս է եկել KDE-ի ամենամսյա թարմացումը՝ KDE 4.2.2, որտեղ կատարվել են աշխատանքներ աշխատունակության և որոշ սխալների ուղղման վրա։ - Կատարվել են մեծ քանակությամբ բարելավումներ և օպտիմիզացիաներ HTML շարժիչի KHTML-ի վրա, օրինակ՝ ավելացվել է տեքստի պատկերման արագությունը, մեծացված է CSS-ի մշակման հնարավորությունները, իրականացված է CSS3-ի "background-attachment" հատկությունների ապահովումը։
- Ավելացված է KRunner-ի կայունությունը։
- Okular-ում բարելավված է փնտրման մեղանիզմը, ներկայացման դիտման ռեժիմում ավելացված է էջերի թերթումը վերև և ներքև ստեղներով, ուղղված են CHM փաստաթղթերի ցուցադրման սխալները։
- Մեծ քանակությամբ ուղղումներ և օպտիմիզացիաներ են արվել KMail-ում։ Օրինակ ավելացվել է IMAP-ով էլ. փոստի սինխրոնիզացիայի արագությունը, բարելավված է վերջնական նամակի ցուցադրման ռեժիմը։
Այս պահին KDE 4.2.2-ի փաթեթները հավաքված են հետևյալ Լինուքս տարբերակների համար՝ Mandriva, OpenSUSE և Kubuntu։ Ցանկացողները, ովքեր կցանկանան գնահատել KDE 4.2.2 հնարավորությունները առանց տեղադրելու կարող են օգտվել LiveCD-ից։
|