|
Գրել է Վարդան Գևորգյան
|
|
Հինգշաբթի, 04 Փետրվար 2010 15:31 |
|
Թողարկվել է համակարգի արտադրողականությունը ստուգող Phoronix Test Suite փաթեթի նոր 2.4 տարբերակը։ Փաթեթը աշխատում է Լինուք, OpenSolaris, BSD ու Mac OS համակարգերում և տարածվում է ԸՀԱտ3-ով։ Համեմատած նախորդ տարբերակի հետ, այս տարբերակում կատարված են մոտ 180 փոփոխություններ, որոնցից են՝ Բարելավված է համատեղելիությունը հետևյալ համակարգերի հետ՝ OpenSolaris, FreeBSD 8.0, OpenBSD և NetBSD։ Ավելացված է բջջային համակարգեր՝ Palm webOS և Optware, նաև ավելացված է սկզբնական ապահովվումը Microsoft Windows 7-ի համար։ Ավելացված է նոր ստուգումների հնարավորություն՝ GCrypt, Bullet Physics Engine, Himeno Pressure Solver, FS-Mark, CompileBench, Unpack-Linux, Unigine Heaven, Battery-Power-Usage, Idle-Power-Usage, x264 և VDrift FPS Monitor։
|
|
Գրել է Ղեկավար
|
|
Երեքշաբթի, 03 Նոյեմբեր 2009 12:56 |
Թողարկվել է ազատ տարածվող անտիվիրուսային ClamAV ծրագրի 0.95.3 նոր տարբերակը, որում կատարվել են 139 ուղղումներ։ Նոր տարբերակում կարելի է նշել հետևյալ օգտակար բարելավումները․ - Բարելավված է աշխատանքը Windows ՕՀ-ոի հետ։ Կանգնեցված է OS/2 ՕՀ-ի սպասարկումը։
- Ավելացված է նոր կատարվող ֆայլերի ապահովումը՝ 64 բիթանոց ELF, Mach-O, UB (Universal Binaries) և IS (IS-cab և IS-msi):
- Ավելացված է cpio և 7z արխիվների ապահովումը։
- cvd ֆայլերը բեռնվում են միանգամից՝ առանց ժամանակավոր ֆայլում պահպանվելու։
- Բարելավվել է PDF ֆայլերի ստուգման կոդը։
- 30%-30% բարելավված է PE ֆորմատի մեծ ֆայլերի ստուգման արագությունը։
|
|
Գրել է Ղեկավար
|
|
Երկուշաբաթի, 02 Նոյեմբեր 2009 13:02 |
Անցիալ շաբաթ Apple կազմակերպությունը փակել է zfs.macosforge.org բաց նախագիծը, որը զբաղվում էր ZFS ֆայլային համակարգի ներդնումով MacOS X ՕՀ-ում։ Փակումը բերեց նրան, որ որոշ ինտուզիաստներ ստեղծեցին նոր բաց նախագիծ MacZFS, որը հիմնված է Apple-ի կոդի վրա, բայց տարբերվում է ինտեգրման մեխանիզմով։ MacZFS-ը չի կատարվում միջուկի մակարդակի վրա այլ օգտագործողի մակարդակի վրա՝ օգտագործելով MacFUSE։ MacOS X-ի այն օգտագործողները, որոնք ուզում են օգտագործել ZFS նոր մոդուլը կարող են օգտագործել պատրաստված երկուական փաթեթից։
|
|
Գրել է Ղեկավար
|
|
Ուրբաթ, 30 Հոկտեմբեր 2009 18:38 |
Թողարկվել է VirtualBox-ի ուղղումներով 3.0.10 տարբերակը, որում ուղղված են 30 սխալներ։ Որոշ ուղղումներ․ - բարձրացված է SMP ռեժիմում աշխատող ՕՀ-ի կայունությունը,
- Mac OS X ՕՀ-ում վերացված է հիշողության կորուստը,
- ուղղված են որոշ սխալներ Windows 7 ՕՀ-ի ապահովման համար,
- ուղղված է Solaris 10-ում DVD-ով աշխատելու հետ կապված սխալը,
- ստուգված է աշխատանքը Linux 2.6.32rc4-ի վրա,
- բարձրացված է USB 2.0 սարքերի հետ աշխատանքի կայունությունը։
|
|
Գրել է Ղեկավար
|
|
Երեքշաբթի, 27 Հոկտեմբեր 2009 00:00 |
6 ամիս տևած աշխատանքներից հետո թողարկվել է տեքստային պրոցեսոր AbiWord-ի 2.8.0 նոր կայուն տարբերակը։ Հիմնական նորություններն են․ - Տեքստում հնարավորություն կա կոմենտարներ ավելացնել։
- Չակերտների տեղադրման ավելի խելացի ռեժիմ։
- Ամբողջովին ապահովվում է SVG ֆորմատը։
- Փաթեթի մեջ մտնում է հզոր մի հնարավորություն, որը թույլ է տալիս մեկ փաստաթղթի վրա աշխատել մի քանի անձանց։ Այս հնարավորությունը իրականացված է GNOME Telepathy տեխնոլոգիայի և անվճար AbiCollab.net web-սպասարկիչի օգնությամբ։
- Փաստաթղթի բազմաէջ խմբագրության ռեժիմ, որը հնարավորություն է տալիս լայնաֆորմատ էկրանների վրա միաժամանակ դիտել և խմբագրել փաստաթղթի տարբեր էջեր։
- Ավելացված է տպագրության նոր ենթահամակարգ, որը հիմնված է ոչ թե Gnome-Print տեխնոլոգիայի վրա, այլ GTK Print-ի։
|
|
Գրել է Ղեկավար
|
|
Չորեքշաբթի, 21 Հոկտեմբեր 2009 02:34 |
|
Թողարկվել է Samba 3.3.9 տարբերակը, որում ուղղված են 29 սխալ։ Համեմատաբար կարևոր ուղղումներն են․ - Ուղղված է Windows 2008(2008 r2)-ի հետ վստահելի հարաբերությունների հետ կապված սխալը
- Ուղղված է սխալ, որը բերում էր ֆայլերի վնասմանը երբ օգտագործվում էր smbclient ծրագիրը NT4-ի հետ։
- Ուղղված է Windows 7-ի բաժիններին դիմելու հետ կապված սխալը։
- Ուղղված է SAMR սպասարկիչի Winbind-ին դիմելու իրավունքների հետ կապված խնդիրը։
|
|
Գրել է Ղեկավար
|
|
Երկուշաբաթի, 19 Հոկտեմբեր 2009 12:55 |
|
Թողարկվել է Pidgin-ի 2.6.3 տարբերակը։ Կատարվել են հետևյալ փոփոխությունները՝ - Վերացվել է սխալը, որը բերում էր ծրագրի քանդմանը Յունիքս ՕՀ վրա։
- icq/aim-ի ապահովման կոդում ուղղված է սխալ, որը բերում էր ծրագրի վթարային անջատմանը։ Դա լինում էր երբ ստացվող հաղորդագրությունը ուներ այնպիսի ֆորմատ, որը չի սպասարկվում Pidgin-ի կողմից։
- AOL-ի հետ համատեղ վերացվել է փակ ցուցակների հետ կապված սխալը։
|
|
Գրել է Ղեկավար
|
|
Ուրբաթ, 22 Մայիս 2009 23:48 |
|
Դուրս է եկել հաղորդագրությունների հաղորդման հայտնի սպասառու Pidgin-ի 2.5.6 տարբերակը, որում կատարվել են 4 խոցելիությունների ուղղումներ։ - Հնարավոր էր իրականացնել բուֆերի լցումը՝ հատուկ ձևակերպված MSN SLP հաղորդագրությունների հաջորդական ուղղարկման միջոցով։
- Սխալ, որը հնարավորություն էր տալիս դուրս գալ XMPP SOCKS5 "bytestream" սպասարկիչի թույլատրված սահմաններից՝ ֆայլերի փոխանցումը սկսելուց։
- PurpleCircBuffer ստրուկտուրայի իրագործման սխալ։
- "decrypt_out()" ֆունկցիայի թույլատրված սահմաններից դուրս գալու ստուգման սխալ։
Բացի սխալների ուղղումներից կատարվել են հետևյալ փոփոխությունները․ - libpurple
- Բարելավված է ոչ ակտիվ վիճակում ծրագրի վարվելակերպը, որը բերել է պրոցեսորի օգտագործման նվազեցմանը։
- Ուղղված է որոշ սխալներ, որոնք բերում էին ծրագրի վթարային ավարտին։
- Օպտիմիզացված է XML տրոհիչը։
- IRC
- Ուղղված է WHOIS հրամանի կատարումը այն օգտագործողների համար, որոնք զուգահեռ միացված են մեծ քանակությամբ IRC սենյակներին։
- MSN
- Ուղղված է մի քանի "race condition" սխալներ, որոնք բերում էին ծրագրի վթարային ավարտին։
- Ուղղված են սխալներ, որոնք ի հայտ էին գալիս անվան փոփոխման ժամանակ։
- Yahoo
- Ուղղված է շատ երկար հաղորդագրությունների ուղարկման ժամանակ ծրագրի վթարային ավարտին բերող սխալը։
|
|
Գրել է Ղեկավար
|
|
Հինգշաբթի, 23 Ապրիլ 2009 00:00 |
|
Internet Systems Consortium կազմակերպությունը հայտարարել է նրա մասին, որ սկսում է BIND՝ DNS սպասարկիչի, 10-րդ տարբերակի աշխատանքները, որոնք կտևեն մոտ 5 տարի։ Նոր տարբերակի ստեղծմանը օժանդակելու մասին հայտարարել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են` AFNIC (Ֆրանսի), CIRA (Կանադա), JPRS և SIDN (Հոլանդիա)։ 10-րդ տարբերակը, որի նախորդ 9-րդ տարբերակի աշխատանքները սկսվել էին 1998թ-ին, կունենա ամբողջովին մոդուլային կազուցվածք։
|
|
Գրել է Ղեկավար
|
|
Չորեքշաբթի, 22 Ապրիլ 2009 00:00 |
|
Հայտարարվել է Firefox դիտարկիչի 3.0.9 տարբերակի թողարկման մասին։ Նոր տարբերակում վերացվել են 9 խնդիրներ, որոնցից երկուսը իրենցից ներկայացնում էին բարձր աստիճանի և մեկը կրիտիկական աստիճանի վտանգներ։ Բացի ապահովության հետ կապված խնդիրներից լուծվել են նաև հարցեր, որոնք կապված էին կայունության հետ։ Օրինակ՝ ՏՇ-ի (տվյալների շտեմարան) ֆայլի վնասման պատճատով cookie-ի կորուստ, AOL և AIM Ինտերնետային էլ. փոստի կայքերի նամակների կցումների արտապատկերման խնդիրը։ Ուղղվել են հետևյալ խնդիրները՝ - MFSA 2009-14 - JavaScript կոդի աշխատացման հնարավորություն՝ ծրագրի աշխատացման ընթացքում։ Այս խնդիրը կա նաև Thunderbird 2.0.0.21 և SeaMonkey 1.1.15 ծրագրերում, որոնց համար դեռ թարմացումներ չկան։
- MFSA 2009-17 - Adobe Flash-ի ֆայլի "view-source:" ռեժիմում բացելիս ծրագրի ավելացումը այն աշխատեցնում է ձեր համակարգչի կոնտեքստում։ Այս բացթողումը կարող են օգտագործվել CSRF-հարձակում (Cross Site Request Forgery) կատարելու համար։
- MFSA 2009-19 - XMLHttpRequest-ի և XPCNativeWrapper.toString-ի այլ հոսթին հարցում ուղարկելու սահմանափակումը շրջանցելու հնարավորություն։
Նշեմ, որ այս բացթողումները կան նաև Firefox 2.0.x տարբերակներում, որոնց համար այլևս թարմացումներ չեն թողարկվում։
|
|
|