Սկիզբ Նորություններ Թողարկումներ Նոր Ubuntu 9.10

Նորությունների կարգերը

Հոդվածների կարգերը

Նոր Ubuntu 9.10 PDF Տպել Էլ.փոստ
Գրել է Ղեկավար   
Ուրբաթ, 30 Հոկտեմբեր 2009 14:37
Թողարկվել է Ubuntu ՕՀ-ի 9.10 (Karmic Koala) տարբերակը, որը հասանելի է դեսկթոփ, սերվերային, cloud-շրջապատի (UEC և EC2 սպասարկիչների համար) և նեթբուքերի համար։ Զուգահեռ թողարկվել են հետևյալ տարբերակները՝ Kubuntu (KDE 4.3), Xubuntu (XFCE 4.6), Mythbuntu և Ubuntu Studio։

Բարելավվումներից կարևորներն են․
  • Դեսկթոփ․
    • Անցում է կատարվել հետևյալ ծրագրերի՝ Լինուքսի միջուկը՝ 2.6.31, Firefox 3.5, GNOME 2.28, KDE 4.3, XFCE 4.6.1, Apache 2.2, PostgreSQL 8.4, PHP 5.2.10, LTSP 5.1, GCC 4.4.1, glibc 2.10, Python 2.6.3: Բացի դրանից սկսվել են GNOME 3-ին անցնելու աշխատանքները։
    • Ավելացված է ubuntuone.com սպասարկիչի հետ աշխատելու հնարավորություն։ Apache CouchDB-ի հիման վրա իրականացված է օգտագործողի հասցեների գրքի, Tomboy գրառումների և Firefox-ի էջանշանների սինխրոնիզացիան UbuntuOne առցանց շտեմարանի հետ, որտեղ բոլոր օգտագործողները ունեն 2 ԳԲ անվճար տարածություն։
    • Kubuntu-ի հիման վրա ստեղծված է նոր հավաքածու՝ Kubuntu Netbook Edition, որը նախատեսված է փոքր էկրան ունեցող սարքերի համար։
    • Pidgin-ի փոխարեն օգտագործված է Empathy-ն։
    • Intel վիդեոսարքերի համար միացված է UXA (UMA Acceleration Architecture) համակարգը, որը հիմնված է GEM հիշողությունը ղեկավարող համակարգի վրա։
  • Տեղադրումը և փաթեթների ղեկավարումը․
    • Տեղադրման ժամանակ ինքնաբար առաջարկվում է ext4 ֆայլային համակարգը։
    • Թողարկման բաղադրության մեջ ավելացված է նոր համակարգ, որը ղեկավարում է փաթեթները և համակարգի թարմացումը( Ubuntu Software Center
  • Սպասարկիչ․
    • Հասանելի են Ubuntu Enterprise Cloud (UEC) և Amazon EC2 միջավայրերում տեղադրելու պատկերները։
    • Բարելավված է տեղադրման ընթացքը՝ iSCSI-ի օգտագործմամբ։ Այժմ տեղադրման համար անհրաժեշտ չէ օգտագործել iscsi=true հրամանը ։
  • Բեռնում․
    • Օգտագործված է բեռնման GRUB 2 համակարգը։ Այն օգտագործվում է միայն նոր տեղադրված համակարգերի համար։ Այսինքն՝ եթե դուք թարմացնում եք հին տարբերակը , ապա կօգտագործվի GRUB-ի հին տարբերակը։
    • 9.10-ը արդեն օգտագործում է Upstart բեռնման համակարգը։ 10.4 թողարկման համար նախատեսվում է բեռնման ժամանակը քչացնել մինչև 10 վարկյան։
    • Բարելավված է բեռնման պրոցեսի նոր գրաֆիկական ձևավորումը (Ubuntu Splash screen)։ Օգտագործողը հնարավորություն ունի հետևել բեռնման ընթացքին ավելի մանրամասն՝ անցնելով առաջին կոնսոլին։
  • Ապահովություն․
    • Ավելացված է ռեժիմ, որը չի թողնում կորիզի մոդուլների բեռնումը՝ համակարգի բեռնման պրոցեսից հետո։
    • Կատարված են մեծ աշխատանքներ AppArmor համակարգի օգտագործման համար, որը ավելի հասարակ է քան SELinux-ը։
  • Թողարկման ներքին կազմակերպումը․
    • Փաթեթների հավաքման համար օգտագործվել է GCC-ի 4.4 տարբերակը։
Comments (0)
Only registered users can write comments!
 
Facebook Group: 17125170451 Linked In Group: 1487507 Twitter: hratlinux

Վիդեոների կարգերը

Լինուքսը Հայաստանում © 2009