|
Գրել է Ղեկավար
|
|
Երկուշաբաթի, 19 Հոկտեմբեր 2009 10:37 |
Պլանավորված ժամկետից երկու շաբաթ շուտ թողարկվել է OpenBSD-ի 4.6 տարբերակը։ Նոր տարբերակում կատարվել են հետևյալ փոփոխությունները․
- Ինտեգրացվել է tmux-ը, որը հնարավորություններով և ստեղների ղեկավարմամբ նման է screen-ին։
- Տեղադրման պրոցեսը պարզեցնելու համար նորից գրվել է տեղադրման ծրագիրը։ disklabel ծրագրւմ ավելացել է բաժինների ավտոմատ բաժանման հնարավորությունը։
- Հիմնական համակարգի մեջ մտցվել է smtpd սպասարկիչը։
- Բարելավված է PF փաթեթային ֆիլտրը՝
- Այսուհետ PF-ը միացված է rc.conf-ում ինքնաբար։ Սանդարտ կարգավորման մեջ փակվում է միայն TCP 6000 պորտը՝ արտաքին հարցումների համար։
- Բարձրացվել է ICMP և ICMPv6 փաթեթների ստուգման կոռեկտությունը։
- Ցանցային ստեկի բարելավումները՝
- Ավելացված է մառշուտիզացիայի վիրտուալ աղյուսակներ։
- ifconfig գործիքում ավելացված է ցանցային ինտերֆեյսի և մառշուտիզացիայի վիրտուալ դոմենի կապի ստեղծման հնարավորություն։ Հիմա ifconfig-ով հնարավոր է անջատել IPv6-ի ապահովվումը նշված ինտերֆեյսի համար։
- ping, traceroute, arp, nc և telnet գործիքների մեջ ավելացված է մառշուտիզացիայի դոմենի հնարավորություն։
- Բարելավված է սարքավորումների ապահովությունը՝
- Նոր քարտերի ապահովվում՝ RealTek RTL8103E, RTL8168DP, Broadcom BCM5709/BCM5716, Intel 82574L, 82575, 82576, ICH10, Marvell Yukon 2 88E8057։
- Բարելավված է արտադրողականությունը և իջեցված է հոսանքի օգտագործումը հետևյալ ցանցային քարտերի համար ix, sis, msk, bnx և vr։
- Նոր Wifi քարտերի սպասարկում՝ Airoha AL2230S, RTL8187B, Atheros AR9001U USB 802.11a/b/g/Draft-N։
- Նոր պահպանման սարքերի սպասարկում՝ VIA VX855, Intel SCH IDE։
- Պորտերի քանակը հասել է մինչև 5800։ i386-ի համար պատրաստված է 5606 փաթեթ, amd64՝ 5544։ Փաթեթներում կարող եք գտնել՝ Gnome 2.24.3, KDE 3.5.10, Xfce 4.6.1, MySQL 5.0.83, PostgreSQL 8.3.7, Postfix 2.6.2, OpenLDAP 2.3.43, Firefox 3.5, Thunderbird 2.0.0.22, OpenOffice.org 3.1.0, PHP 5.2.10, Python 2.4.6, 2.5.4, 2.6.2, Ruby 1.8.6.369։
- Հարակից ծրագրավորողների ծրագրերը, որոնք տեղ են գտել OpenBSD 4.6-ում՝
- Xenocara (փոփոխված X.Org 7.4 տերբերակի հիման վրա, freetype 2.3.9, fontconfig 2.6.0, Mesa 7.4.2, xterm 243)։
- Gcc 2.95.3 և 3.3.5։
- Perl 5.10.0։
- Apache 1.3՝ SSL/TLS և DSO ապահովությամբ և կարատված են բարելավումներ կապված ապահովության հետ:
- OpenSSL 0.9.8k։
- Groff 1.15։
- Sendmail 8.14.3, с libmilter։
- Bind 9.4.2-P2։
- Sudo 1.7.2։
- KAME IPv6 վերջին տարբերակը։
- Ncurses 5.2
- Heimdal 0.7.2։
- Binutils 2.15։
- Gdb 6.3։
|