Սկիզբ Հրատ ԳՆՈՒ/Լինուքս

Նորությունների կարգերը

Հոդվածների կարգերը

Հրատ ԳՆՈՒ/Լինուքս PDF Տպել Էլ.փոստ
Գրել է Ղեկավար   
Երեքշաբթի, 24 Մարտ 2009 16:22
 
Հրատ (Hrat) Օպերացիոն Համակարգը (ՕՀ) հիմնված է լինելու Debian GNU/Linux ՕՀ-ի վրա։
 
Այն լինելու է ամբողջովին թարգմանված Հայերեն։
 
Օգտագործվելու է Debian ՕՀ-ի debian-installer տեղադրման համակարգը։
ՕՀ-ը ամբողջովին բաղկացած է լինելու այն ծրագրերից, որոնք կհամապատասխանեն FSF-ի և OS-ի կանոններին։
Այն լինելու է ամբողջովին անվճար։
 
Հրատ նախագիծը իր մեջ ներառում է Linux ՕՀ-երի և նրանց կողմից օգտագործվող բաց ծրագրային կոդով ծրագրերի ընդհանուր թարգմանության նախագիծը։
 
Արդեն տեղադրված է translate.debian.am կայքը, որը իրենից ներկայացնում է "Linux ՕՀ-ի Հայերեն Թարգմանություն" նախագծի հիմնական էջը։
 
Զուգահեռ կատարվում են թարգմանության աշխատանքներ։
Հիմնականում շեշտադրումը դրված է debian-installer-ի և ՕՀ-ին անհրաժեշտ մինիմալ ծրագրերի փաթեթների թարգմանության վրա։
Կատարվում է նաև KDE միջավայրի հիմնական մասերի թարգմանություններ։
 
Հրատ ՕՀ-ի առաջին տարբերակը կկրի «մեկ» (mek) կոդային անունը, որը կլինի առանց գրաֆիկական միջավայրի և հասանելի կլինի միայն կայքից։
 
Բոլոր նրանք ովքեր ցանկություն կունենան աջակցել այս նախագծին գրեք հետևյալ հասցեյով Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար ։
 
Աջակցության հնարավոր տարբերակներն են՝
 
  1. Թարգմանությունների կատարում
  2. Փաթեթների ստեղծում
  3. Դրամական օգնություն
 
1. Թարգմանությունների կատարում
 
translate.debian.am կայքը բոլոր ցանկացողներին հնարավորություն է տալիս կատարել թարգմանություններ առցանց ռեժիմով։
Կայքից օգտվելու համար համակարգչային խորը գիտելիքները անհրաժեշտ չեն։
Կայքում հնարավորություն կա մեկ բառը թարգմանել մի քանի անձի կողմից։ Այնուհետև կհրավիրվեն մասնագետներ առավելագույնս ճիշտ տարբերակը ընտրելու համար։
Բոլոր այն մարդկանց անունները, որոնք գոնե մեկ բառ թարգմանած կլինեն տվյալ ֆայլում, կգրվեն ֆայլի գլխամասում` որպես թարգմանիչ։
Բոլոր այն թարգմանությունները, որոնք կկատարվեն translate.debian.am կայքում, տեղ կգտնեն համապատասխան ծրագրերի օֆիցիալ փաթեթներում։
 
2. Փաթեթների ստեղծում
 
Այս տիպի օգնություն ցուցաբերելու համար հարկավոր են խորը համակարգչային գիտելիքներ։ Մասնավորապես՝ Linux ՕՀ-ից։
 
3. Դրամական օգնություն
 
Դուք կարող եք կատարել նաև դրամական օգնություն, որից ստացված գումարները կօգտագործվեն համապատասխան մասնագետներին վճարելու և ՕՀ-ի այլ խնդիրները հոգալու համար։
Ցանկացած տիպի և չափի օգնությունը ողջունելի է։
 
Օգնություն ցույց տված անձը և/կամ կազմակերպությունը կգրանցվի մեր Հովանավորներ էջում, որտեղ նշված կլինի անձի և/կամ կազմակերպության անվանումը, օգնության ձևը և չափը(ըստ ցանկության)։
 
Նախապես հայտնում ենք մեր խորին շնորհակալությունը ցանկացած տիպի օգնություն ցուցաբերելու համար։
 
 
Facebook Group: 17125170451 Linked In Group: 1487507 Twitter: hratlinux
Ո՞ր Լինուքսի թողարկումն եք նախընտրում
 

Վիդեոների կարգերը

Լինուքսը Հայաստանում © 2009