Home News

Login Form



News categories

Articles categories

News
BIND՝ DNS սպասարկիչի, 10-րդ տարբերակը PDF Print E-mail
Written by Ղեկավար   
Thursday, 23 April 2009 00:00

There are no translations available.

 
Internet Systems Consortium կազմակերպությունը հայտարարել է նրա մասին, որ սկսում է BIND՝ DNS սպասարկիչի, 10-րդ տարբերակի աշխատանքները, որոնք կտևեն մոտ 5 տարի։ Նոր տարբերակի ստեղծմանը օժանդակելու մասին հայտարարել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են` AFNIC (Ֆրանսի), CIRA (Կանադա), JPRS և SIDN (Հոլանդիա)։ 10-րդ տարբերակը, որի նախորդ 9-րդ տարբերակի աշխատանքները սկսվել էին 1998թ-ին, կունենա ամբողջովին մոդուլային կազուցվածք։
 
Qt 4.5.1, Qt Creator 1.1 և Qt SDK գրադարանի թարմացում PDF Print E-mail
Written by Ղեկավար   
Thursday, 23 April 2009 00:00

There are no translations available.

 
Nokia կազմակերպության Qt Software ենթաբաժինը ներկայացրել է Qt 4.5.1, Qt Creator 1.1 ծրագրավորման ինտեգրացված միջավայրը և Qt SDK ընդհանուր տեղադրման փաթեթի նոր տարբերակները։

Նոր տարբերակներում հիմնականում ուշադրություն են դարձվել սխալների ուղղման և կոդի օպտիմիզացիայի վրա։
Բացի դրանից Qt Creator 1.1-ում ավելացվել է նոր հնարավորություններ ևս.
  • բարելավվել է բացված փաստաթղթերի դիտումը,
  • բարելավվել է ֆունկցիայի արգումենտների հուշման մեխանիզմը,
  • ավելացվել է Makefile-ի հիման վրա հիմնված նախագծերի հնարավորությունը,
  • ավելացվել է JavaScript-ի ապահովումը։
Բացի դրանից թողարկվել է Visual Studio-ի համար նախատեսված ավելացում՝ Qt-ծրագրեր գրելու համար։
 
Firefox դիտարկիչի 3.0.9 տարբերակը PDF Print E-mail
Written by Ղեկավար   
Wednesday, 22 April 2009 00:00

There are no translations available.

 
Հայտարարվել է Firefox դիտարկիչի 3.0.9 տարբերակի թողարկման մասին։ Նոր տարբերակում վերացվել են 9 խնդիրներ, որոնցից երկուսը իրենցից ներկայացնում էին բարձր աստիճանի և մեկը կրիտիկական աստիճանի վտանգներ։

Բացի ապահովության հետ կապված խնդիրներից լուծվել են նաև հարցեր, որոնք կապված էին կայունության հետ։ Օրինակ՝ ՏՇ-ի (տվյալների շտեմարան) ֆայլի վնասման պատճատով cookie-ի կորուստ, AOL և AIM Ինտերնետային էլ. փոստի կայքերի նամակների կցումների արտապատկերման խնդիրը։

Ուղղվել են հետևյալ խնդիրները՝
  • MFSA 2009-14 - JavaScript կոդի աշխատացման հնարավորություն՝ ծրագրի աշխատացման ընթացքում։ Այս խնդիրը կա նաև Thunderbird 2.0.0.21 և SeaMonkey 1.1.15 ծրագրերում, որոնց համար դեռ թարմացումներ չկան։
  • MFSA 2009-17 - Adobe Flash-ի ֆայլի "view-source:" ռեժիմում բացելիս ծրագրի ավելացումը այն աշխատեցնում է ձեր համակարգչի կոնտեքստում։ Այս բացթողումը կարող են օգտագործվել CSRF-հարձակում (Cross Site Request Forgery) կատարելու համար։
  • MFSA 2009-19 - XMLHttpRequest-ի և XPCNativeWrapper.toString-ի այլ հոսթին հարցում ուղարկելու սահմանափակումը շրջանցելու հնարավորություն։
Նշեմ, որ այս բացթողումները կան նաև Firefox 2.0.x տարբերակներում, որոնց համար այլևս թարմացումներ չեն թողարկվում։
 
 
Նոր մարտավարություն Լինուքսի միջուկի կոդի մաքրման համար PDF Print E-mail
Written by Ղեկավար   
Tuesday, 14 April 2009 00:00

There are no translations available.

 
Անցած շաբաթ՝ Սան-Ֆրանցիսկոյում, անցկացված Լինուքսի ստեղծողների գագաթնաժողովը (Linux Collaboration Summit) հավաքել էր ՕՀ-ի խմբակցության կարկառուն դենքերին։ Քննարկվեցին ամենա կարևոր հարցերը կապված ՕՀ-ի հետագա զարգացման հետ։ Ինչպես միշտ, տեխնիկական քննարկումների մեծ մասը եղել է Լինուքսի միջուկի վերաբերյալ։ Էնդրիու Մորտոնի, Գրեգ Կռաո-Խարտմանի, Կիտ Պակառդի, Տեդ Տսօի և Linux Weekly News-ի խմբագիր՝ Ջոնաթան Կորբեթի գլխավորությամբ ծրագրավորողները քննարկել են նոր սարքերի դրայվերների ստեղծման, EXT4 ֆայլային համակարգի և այլ հարցեր։

Ուշադրությունից չվրիպեց նաև հայտնաբերված սխալների ուղղման հարցը։ Բոլորին լավ հայտնի է, որի ծրագրավորողները բավականին շուտ են սկսում միջուկի նոր հնարավորությունների իրագործումը և հպարտեն զգում երբ իրենց անունը հայտնվում է որևիցէ մի մոդուլի ստեղծեղների ցուցակում։ Դրա հետ մեկտեղ, երբ անհրաժեշտություն է առաջանում ուղղել սխալները, այդ ծրագրավորողների եռանդը անհետանում է։ Ըստ Մորտոնի՝ հիմնական սխալները գտնվում են ոչ այնքան արժեքավոր նորամուծությունների մեջ և ոչ ինքը, ոչ Լինուս Տոռվալդսը չեն կարող բավականին մեծ ուշադրություն և ժամանակ տրամադրել այդ հատվածներին։ Դրա հետ կապված, շատ արժեքավոր գտնվեց Ռաֆայել Վիսոկի աշխատանքը։

Ռաֆայելը իր վրա է վերցրել միջուկում առաջացած սխալների ուղղման պարտականությունը, որը Ռաֆայելից առաջ կատարում էր Նատալի Պռոտասեվիչը։ Ռաֆայելը իր ուժերով ստեղծել է մի համակարգ, որը հետևում է սխալ-դաշտերի հաղորդագրություններին և համապատասխանեցնում է կոդի այս կամ այն հատվածին, որի հիման վրա որոշվում է սխալի հեղինակը։ Այս տեղեկությունների հիման վրա, շաբաթական կազմվում է արձանագրություն, որում ոչ միայն նշվում է բաց, նոր և ուղղված սխալների մասին, այլ նշվում է նաև անփույթ ծրագրավորողների ազգանունները։

Այս մեթոդիկան ծրագրավորողներին ստիպում է ավելի մեծ պատասխանատվությամբ կատարել իրենց աշխատանքը։ 2.6.29 տարբերակի թողարկումից մոտ մեկ ամիս առաջ, բոլոր այն ծրագրավորողներին, որոնց անունները կայն ցուցակում, ուղարկվել է նամակ, որում Վիսոկը բարեհամբյուր խնդրում է տեղեկացնել հայտնաբերված սխալի մասին՝ ուղղված է արդյոք սխալը թե ոչ, եթե ոչ, ապա տեղեկացնել պահանջվում է իրենց մասնակցությունը ուղղման գործում։
 
 
<< Start < Prev 1 2 3 4 5 6 7 8 Next > End >>

Page 5 of 8
Facebook Group: 17125170451 Linked In Group: 1487507 Twitter: hratlinux External Link: feeds.feedburner.com/debian/news

Վիդեոների կարգերը

Linux in Armenia © 2009