|
Written by Ղեկավար
|
|
Thursday, 23 April 2009 00:00 |
There are no translations available.
Internet Systems Consortium կազմակերպությունը հայտարարել է նրա մասին, որ սկսում է BIND՝ DNS սպասարկիչի, 10-րդ տարբերակի աշխատանքները, որոնք կտևեն մոտ 5 տարի։ Նոր տարբերակի ստեղծմանը օժանդակելու մասին հայտարարել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են` AFNIC (Ֆրանսի), CIRA (Կանադա), JPRS և SIDN (Հոլանդիա)։ 10-րդ տարբերակը, որի նախորդ 9-րդ տարբերակի աշխատանքները սկսվել էին 1998թ-ին, կունենա ամբողջովին մոդուլային կազուցվածք։
|
|
Written by Ղեկավար
|
|
Wednesday, 22 April 2009 00:00 |
There are no translations available.
Հայտարարվել է Firefox դիտարկիչի 3.0.9 տարբերակի թողարկման մասին։ Նոր տարբերակում վերացվել են 9 խնդիրներ, որոնցից երկուսը իրենցից ներկայացնում էին բարձր աստիճանի և մեկը կրիտիկական աստիճանի վտանգներ։ Բացի ապահովության հետ կապված խնդիրներից լուծվել են նաև հարցեր, որոնք կապված էին կայունության հետ։ Օրինակ՝ ՏՇ-ի (տվյալների շտեմարան) ֆայլի վնասման պատճատով cookie-ի կորուստ, AOL և AIM Ինտերնետային էլ. փոստի կայքերի նամակների կցումների արտապատկերման խնդիրը։ Ուղղվել են հետևյալ խնդիրները՝ - MFSA 2009-14 - JavaScript կոդի աշխատացման հնարավորություն՝ ծրագրի աշխատացման ընթացքում։ Այս խնդիրը կա նաև Thunderbird 2.0.0.21 և SeaMonkey 1.1.15 ծրագրերում, որոնց համար դեռ թարմացումներ չկան։
- MFSA 2009-17 - Adobe Flash-ի ֆայլի "view-source:" ռեժիմում բացելիս ծրագրի ավելացումը այն աշխատեցնում է ձեր համակարգչի կոնտեքստում։ Այս բացթողումը կարող են օգտագործվել CSRF-հարձակում (Cross Site Request Forgery) կատարելու համար։
- MFSA 2009-19 - XMLHttpRequest-ի և XPCNativeWrapper.toString-ի այլ հոսթին հարցում ուղարկելու սահմանափակումը շրջանցելու հնարավորություն։
Նշեմ, որ այս բացթողումները կան նաև Firefox 2.0.x տարբերակներում, որոնց համար այլևս թարմացումներ չեն թողարկվում։
|
|
Written by Ղեկավար
|
|
Wednesday, 08 April 2009 04:00 |
There are no translations available.
Sun Microsystems կազմակերպությունը բաց է թողել VirtualBox 2.2.0 տարբերակը, որում ավելացված է, այնքան սպասելի OpenGL 3D ապահովումը Linux և Solaris ՕՀ-ների համար։
Բացի մոտ 500 սխալի ուղղումից կարելի է նշել հետևյալ նորությունները.
- Հիշողության սահմանափակումը ավելացրած է մինչև 16 Գբ;
- Ցանցի Host-only աշխատանքային ռեժիմ;
- Փորձնական USB-ի ապահովում OpenSolaris-ի համար;
- Փորձնական Mac OS X 10.6-ի (Snow Leopard) ապահովում;
|
|
Written by Ղեկավար
|
|
Tuesday, 07 April 2009 04:00 |
There are no translations available.
15 ամիս աշխատանքներից հետո դուրս է եկել LDAP-ին համապատասխան Fedora Directory Server 1.2, որը հիմնված է Netscape Directory Server-ի ծրագրային կոդի վրա։
Նոր թողարկման մեջ իրագործվել են հետևյալ նոր հնարավորությունները.
* Սպասարկիչների ռեպլիկացիայի բարելավում (startTLS, SASL, Kerberos) * 64-բիթանոց հաշվիչներ * Հնարավորություն անանուն օգտագործողի մուտքը փակելու համար * Նոր սկրիպտներ. remove-ds.pl՝ թղթապանակի օրինակի հերացման համար և remove-ds-admin.pl՝ "hard reset" * Նոր կանսոլ և Windows Password Sync Microsoft AD-ի հետ սինխրոնիզացիայի համար * ACI լուծումներ * Ուղղված է մոտ 200 սխալ
|
|
|
|
|
<< Start < Prev 1 2 3 4 Next > End >>
|
|
Page 3 of 4 |