|
Written by Ղեկավար
|
|
Tuesday, 27 October 2009 00:00 |
There are no translations available.
6 ամիս տևած աշխատանքներից հետո թողարկվել է տեքստային պրոցեսոր AbiWord-ի 2.8.0 նոր կայուն տարբերակը։ Հիմնական նորություններն են․ - Տեքստում հնարավորություն կա կոմենտարներ ավելացնել։
- Չակերտների տեղադրման ավելի խելացի ռեժիմ։
- Ամբողջովին ապահովվում է SVG ֆորմատը։
- Փաթեթի մեջ մտնում է հզոր մի հնարավորություն, որը թույլ է տալիս մեկ փաստաթղթի վրա աշխատել մի քանի անձանց։ Այս հնարավորությունը իրականացված է GNOME Telepathy տեխնոլոգիայի և անվճար AbiCollab.net web-սպասարկիչի օգնությամբ։
- Փաստաթղթի բազմաէջ խմբագրության ռեժիմ, որը հնարավորություն է տալիս լայնաֆորմատ էկրանների վրա միաժամանակ դիտել և խմբագրել փաստաթղթի տարբեր էջեր։
- Ավելացված է տպագրության նոր ենթահամակարգ, որը հիմնված է ոչ թե Gnome-Print տեխնոլոգիայի վրա, այլ GTK Print-ի։
|