|
Written by Վարդան Գևորգյան
|
|
Thursday, 04 February 2010 15:31 |
There are no translations available.
Թողարկվել է համակարգի արտադրողականությունը ստուգող Phoronix Test Suite փաթեթի նոր 2.4 տարբերակը։ Փաթեթը աշխատում է Լինուք, OpenSolaris, BSD ու Mac OS համակարգերում և տարածվում է ԸՀԱտ3-ով։ Համեմատած նախորդ տարբերակի հետ, այս տարբերակում կատարված են մոտ 180 փոփոխություններ, որոնցից են՝ Բարելավված է համատեղելիությունը հետևյալ համակարգերի հետ՝ OpenSolaris, FreeBSD 8.0, OpenBSD և NetBSD։ Ավելացված է բջջային համակարգեր՝ Palm webOS և Optware, նաև ավելացված է սկզբնական ապահովվումը Microsoft Windows 7-ի համար։ Ավելացված է նոր ստուգումների հնարավորություն՝ GCrypt, Bullet Physics Engine, Himeno Pressure Solver, FS-Mark, CompileBench, Unpack-Linux, Unigine Heaven, Battery-Power-Usage, Idle-Power-Usage, x264 և VDrift FPS Monitor։
|
|
Written by Ղեկավար
|
|
Tuesday, 03 November 2009 12:56 |
There are no translations available.
Թողարկվել է ազատ տարածվող անտիվիրուսային ClamAV ծրագրի 0.95.3 նոր տարբերակը, որում կատարվել են 139 ուղղումներ։ Նոր տարբերակում կարելի է նշել հետևյալ օգտակար բարելավումները․ - Բարելավված է աշխատանքը Windows ՕՀ-ոի հետ։ Կանգնեցված է OS/2 ՕՀ-ի սպասարկումը։
- Ավելացված է նոր կատարվող ֆայլերի ապահովումը՝ 64 բիթանոց ELF, Mach-O, UB (Universal Binaries) և IS (IS-cab և IS-msi):
- Ավելացված է cpio և 7z արխիվների ապահովումը։
- cvd ֆայլերը բեռնվում են միանգամից՝ առանց ժամանակավոր ֆայլում պահպանվելու։
- Բարելավվել է PDF ֆայլերի ստուգման կոդը։
- 30%-30% բարելավված է PE ֆորմատի մեծ ֆայլերի ստուգման արագությունը։
|
|
Written by Ղեկավար
|
|
Monday, 02 November 2009 13:02 |
There are no translations available.
Անցիալ շաբաթ Apple կազմակերպությունը փակել է zfs.macosforge.org բաց նախագիծը, որը զբաղվում էր ZFS ֆայլային համակարգի ներդնումով MacOS X ՕՀ-ում։ Փակումը բերեց նրան, որ որոշ ինտուզիաստներ ստեղծեցին նոր բաց նախագիծ MacZFS, որը հիմնված է Apple-ի կոդի վրա, բայց տարբերվում է ինտեգրման մեխանիզմով։ MacZFS-ը չի կատարվում միջուկի մակարդակի վրա այլ օգտագործողի մակարդակի վրա՝ օգտագործելով MacFUSE։ MacOS X-ի այն օգտագործողները, որոնք ուզում են օգտագործել ZFS նոր մոդուլը կարող են օգտագործել պատրաստված երկուական փաթեթից։
|
|
Written by Ղեկավար
|
|
Friday, 30 October 2009 18:38 |
There are no translations available.
Թողարկվել է VirtualBox-ի ուղղումներով 3.0.10 տարբերակը, որում ուղղված են 30 սխալներ։ Որոշ ուղղումներ․ - բարձրացված է SMP ռեժիմում աշխատող ՕՀ-ի կայունությունը,
- Mac OS X ՕՀ-ում վերացված է հիշողության կորուստը,
- ուղղված են որոշ սխալներ Windows 7 ՕՀ-ի ապահովման համար,
- ուղղված է Solaris 10-ում DVD-ով աշխատելու հետ կապված սխալը,
- ստուգված է աշխատանքը Linux 2.6.32rc4-ի վրա,
- բարձրացված է USB 2.0 սարքերի հետ աշխատանքի կայունությունը։
|
|
|
|
|
<< Start < Prev 1 2 3 4 Next > End >>
|
|
Page 1 of 4 |