Home News

Login Form



News categories

Articles categories

News
Phoronix Test Suite-ի նոր 2.4 տարբերակ PDF Print E-mail
Written by Վարդան Գևորգյան   
Thursday, 04 February 2010 15:31

There are no translations available.

Թողարկվել է համակարգի արտադրողականությունը ստուգող Phoronix Test Suite փաթեթի նոր 2.4 տարբերակը։ Փաթեթը աշխատում է Լինուք, OpenSolaris, BSD ու Mac OS համակարգերում և տարածվում է ԸՀԱտ3-ով։

Համեմատած նախորդ տարբերակի հետ, այս տարբերակում կատարված են մոտ 180 փոփոխություններ, որոնցից են՝

  • Բարելավված է համատեղելիությունը հետևյալ համակարգերի հետ՝  OpenSolaris, FreeBSD 8.0, OpenBSD և NetBSD։ Ավելացված է բջջային համակարգեր՝ Palm webOS և Optware, նաև ավելացված է սկզբնական ապահովվումը Microsoft Windows 7-ի համար։

  • Ավելացված է նոր ստուգումների հնարավորություն՝  GCrypt, Bullet Physics Engine, Himeno Pressure Solver, FS-Mark, CompileBench, Unpack-Linux, Unigine Heaven, Battery-Power-Usage, Idle-Power-Usage, x264 և VDrift FPS Monitor։

 

 
Նոր ClamAV 0.95.3 139 ուղղումներով PDF Print E-mail
Written by Ղեկավար   
Tuesday, 03 November 2009 12:56

There are no translations available.

Թողարկվել է ազատ տարածվող անտիվիրուսային ClamAV ծրագրի 0.95.3 նոր տարբերակը, որում կատարվել են 139 ուղղումներ։ Նոր տարբերակում կարելի է նշել հետևյալ օգտակար բարելավումները․
  • Բարելավված է աշխատանքը Windows ՕՀ-ոի հետ։ Կանգնեցված է OS/2 ՕՀ-ի սպասարկումը։
  • Ավելացված է նոր կատարվող ֆայլերի ապահովումը՝ 64 բիթանոց ELF, Mach-O, UB (Universal Binaries) և IS (IS-cab և IS-msi):
  • Ավելացված է cpio և 7z արխիվների ապահովումը։
  • cvd ֆայլերը բեռնվում են միանգամից՝ առանց ժամանակավոր ֆայլում պահպանվելու։
  • Բարելավվել է PDF ֆայլերի ստուգման կոդը։
  • 30%-30% բարելավված է PE ֆորմատի մեծ ֆայլերի ստուգման արագությունը։
 
Ինտուզիաստները իրենց ձեռքն են վերցրել ZFS-ի ինտեգրումը MacOS X-ում PDF Print E-mail
Written by Ղեկավար   
Monday, 02 November 2009 13:02

There are no translations available.

Անցիալ շաբաթ Apple կազմակերպությունը փակել է zfs.macosforge.org բաց նախագիծը, որը զբաղվում էր ZFS ֆայլային համակարգի ներդնումով MacOS X ՕՀ-ում։ Փակումը բերեց նրան, որ որոշ ինտուզիաստներ ստեղծեցին նոր բաց նախագիծ MacZFS, որը հիմնված է Apple-ի կոդի վրա, բայց տարբերվում է ինտեգրման մեխանիզմով։ MacZFS-ը չի կատարվում միջուկի մակարդակի վրա այլ օգտագործողի մակարդակի վրա՝ օգտագործելով MacFUSE։
MacOS X-ի այն օգտագործողները, որոնք ուզում են օգտագործել ZFS նոր մոդուլը կարող են օգտագործել պատրաստված երկուական փաթեթից։
 
Խոցելիություններ squidGuard, Snort ծրագրերում և OpenBSD ՕՀ-ում PDF Print E-mail
Written by Ղեկավար   
Monday, 02 November 2009 12:10

There are no translations available.

Մի քանի նոր հայտնաբերված խոցելիություններ
  • squidGuard-ում հայտնաբերվել է մի քանի խոցելիություն, որը օգտահործողին թույլ է տալիս շրջանցել ֆիլտրացիայի օրենքները և իրավունք ստանալ արգելված URL-ներին։ Օգտագործելով հասցեներ, որոնց սիմվոլների քանակը 4096 է կամ որոնց հասցեն պարունակում է // սիմվոլները։ Ուղղման համար թողարկվել է երկու ուղղում squidGuard 1.4-ի համար։
  • Snort 2.8.5.1-ում ուղղված է խնդիրը, որը հնարավորություն էր տալիս ստեղծել պրոցեսի վթարային անջատմանը՝ ուղարկելով հատուկ մշակված IPv6 փաթեթ։ Հարձակումը կատարելու համար snort-ը պետք է հավաքել (compile) --enable-ipv6 օրենքով և ծրագիրը աշխատեցնել -v (verbose) ռեժիմում։
  • OpenBSD-ի ցանցային ստեկում հայտնաբերվել է սխալ, որը թույլ է տալիս անվանափոխել NULL ցուցիչը, որը թույլ է տալիս տեղային օգտագործողին բերել միջուկի վթարային անջատմանը կանչելով getsockopt() ֆունկցիան որոշ նշված պարամետրերով՝ IP_AUTH_LEVEL, IP_ESP_TRANS_LEVEL, IP_ESP_NETWORK_LEVEL և IP_IPCOMP_LEVEL սոկետների համար։
 
<< Start < Prev 1 2 3 4 5 6 7 8 Next > End >>

Page 1 of 8
Facebook Group: 17125170451 Linked In Group: 1487507 Twitter: hratlinux External Link: feeds.feedburner.com/debian/news

Վիդեոների կարգերը

Linux in Armenia © 2009